Ագուլիս Քաղաք

Գողթնի հնահիմք այս քաղաքը տարածված է եղել այժմյան Վերին և Ներքին Ագուլիսներ գյուղերի տարածքում/այժմ՝ Նախիջևանի Ինքնավար հանրապետության Յուխարի և Աշաղի Այլիսներ/: Պատմական Ագուլիսը (տեղացիների բարբառով՝ Իգուլիս) գտնվում է՝ Օրդուբադ շրջկենտրոնից 2—2,5 կմ հեռավորության վրա, նրա արևմտյան կողմում քարաժայռ լեռներով շրջապատված մի ընդարձակ ձորակի երկարությամբ: Վաղնջական ժամանակներից ի վեր տարածված լինելով այդ երկարավուն ձորակի երկարությամբ, որի լայնությունը կազմում է 1—1,5 կմ, մի հիասքանչ ւոեսարան է ներկայացրել: Ահա այդ ձորակի երկարությամբ, ավելի քան հինգ կիլոմետր տարածությամբ, լեռնային կարկաչուն գետակի աջ և ձախ ափերին, արևախանձ և լերկ քարաժայռերի փեշերին է փոված եղել վաղեմի Ագուլիսը: Քաղաքը բաժանված է եղել ավելի քան տասը մեծ թաղերի, որոնցից ավելի նշանավոր են եղել Վանքի, Փառակերտ, Վերին գետ, Նուրիջանենց Մահլա, Մեյդանի, Խցաձոր (Խըձաձուր), Վերին և Նեոքին Թաղերը։ Անընդմեջ ունեցել է 8000 տուն հայ ազգաբնակչություն: Ագուլիսը տեղադրված է աշխարհագրական մի միջավայրում, ուր պատմության ընթացքում տեղի են ունեցել քաղաքւսկան ու մշակութային շատ իրադարձու թյուններ: Ըստ պատմագիրների, Ագուլիսը դարեր շարունակ համարվել է Գողթնի գավառակենտրոնը, նրա մշակութային, քաղաքական կյանքի հիմնական օջախը: Ղ. Ալիշանի ստուգաբանությամբ, Ագուլիս անունը ծագել է «Այգեօք լիք» անվանումից, իսկ ըստ ակադեմիկոս Ս. Երեմյանի՝ Oskiola–ից: Պատմահայր Մ. Խորենացին Ագուլիսը որակել է որպես «Ոսկիողա աւան»: XI դարում Սարգիս կաթողիկոսը իր կոնդակում քաղաքն անվանել է Արգուլիք, XVII դարի կեսերին Զաքարիա Ագուլեցին՝ Ագուլիս, Աքուլիս: Ագուլիսը անվանվել է նաև «Ոսկե ձոր», ի նկատի ունենալով տեղացիների և քաղաքի հարստությունները: Ագուլիս քաղաքին առանձնահատուկ գեղեցկություն, պարծանք և հմայք են հաղորդել նրա հնարմատ այգիների մեջ թաղված երկհարկանի և եռահարկ բնակելի ապարանքները, 120–150 արհեստավորական կրպակները, հարուստ խանութները, մի քանի հոգևորական, առևտրական դպրոց-դպրատները, ավելի քան 17 աղբյուրները, դեղատները, բաղնիքները, շուկաները, հարուստ գրադարան-ընթերցասրահը, մետաքսի, կաշվի, ձեթի և այլ գործարաները, իջևանատներն ու հյուրանոցները... վերջապես 12 մեծարվեստ ճարտարապետություն ունեցող էկեղեցիներն ու վանքերը: Ագուլիսի պատմաճարտարապետական հուշարձանների, քաղաքի տարածական– հատակագծային, քաղաքաշինության հարցերի ուսումնասիրութլունը ապացուցում է, որ Ագուլիսը միջնադարյան Հայաստանի մյուս քաղաքների(Անի, Կարս, Խլաթ, Խարբերդ) նման ունեցել է հատակագծային եռամաս կազմություն (միջնաբերդ, շահաստան, արվարձանային մաս): Քաղաքի գեղեցկաշեն տները կառուցված են եղել ազատ, բարձրադիրք, ըստ ճարտարապետական որոշ մտահղացման, որոնց մուտքերը և ճակատները ունեցել են գեղեցիկ ճարտարապետական ձևավորումներ, քանդակազարդեր(քարի և փայտի վրա), ինչպես նաև բազմասենյակ հատակա գծային սխեմա: Ագուլիսի տները, ապարանքներն ու շինությունները շրջապատված են եղել փարթամ այգիներով և ունեցել են բարձր (3—4 մ) աղյուսաշար կամ քարե ցանկապատներ, որը քաղաքին հաղորդել է մասնավոր դրոշմ: XIX դարի սկզբներին Մ. Թաղիադյանը լինելով Ագուլիսում, գրել է «Պատուականք են շինուածք Ագուլեաց, քան զորս տեսնի մինչ ցարդ և զարդարեալք սքանչելի նկարօք»: Տակավին XX դարի սկզբներին Ագուլիսի մասին, որը քաղաքի իր դեմքն ու վերելքը պահպանեց ընդհուպ մինչև XIX դարի վերջերը, հնագետ և ազգագրագետ Ե. Լալայանը գրել է. «Այստեղ կան մոտ 90 բավական գեղեցիկ խանութներ, եվրոպական ապրանքներով, որոնք նույնիսկ Օրդուբադում չի կարելի գտնել... միանգամայն քաղաքի է նմանվում և նույնիսկ մի քանի գավառական քաղաքներից, ինչպես, օրինակ, Նախիջևանից բարձր է»: XIX դարի վերջերին ֆրանսիացի տիկին Շանթրը Ագուլիսում լինելուց հետո նրա մասին գրել է. «Հանճարեղաց կենդրոն մը կրնայ համարուիլ (Ագուլիսը) աշխատասեր, լուսավորեալ և հարուստ ժողովրդեան... Հայք փոքրիկ Պարիս կը կոչեն...»: Իսկ Ագուլիսի ժողովրդական տների մասին ընդգծել է, որ դրանք «ընդհանրապես մեծ շենքեր են, յաջ ու ձախ դարձիւ աւելի ընդարձակուած. ճակատին երկայնությամբը՝ յարկածածուկ ճեմելիք մը կայ՝ այլևայլ վերնագավիթ մտիւք: Գլխաւր շենքին և երկկողմեան թեւոց միջավայրն՝ պարտեզ մը խնամքով և գեղեցիկ ճաշակալ զարդարուած, մեծ աւազնաւ մը...»: Ագուլիսը, որը XVI—XVIII դարերում Հայաստանի զարգացած և նշանավոր քաղաքների թվին էր դասվում, երկար ժամանակ մշտական առևտրական գործարքների մեջ է եղել Հնդկաստանի, Պարսկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Ականատեսների վկայությամբ XIX դարում «Վ. Ագուլիսը ունի մի փոքրիկ, բայց գեղեցիկ շուկայ, որ ունի մոտ 100 կրպակ...»: Հայ նշանավոր գրող և մանկավարժ Պ. Պռոշյանը Ագուլիսի այդ շուկայի մասին իր հուշերում իրավամք գրել է. «այստեղ է կատարվում ագուլեցվոց մեծ վաճառականությունը, այս շուկայի փոքր խանութները կապ ունեն Ռուսաստանի և Եվրոպայի մեծ առևտրական տների հետ»: Հայ գրականության դասական Րաֆֆին էլ, որը դսաավանդել է Ագուլիսի դպրոցում, 1878 թ. իր նամակներից մեկում նշել է. «Ագուլեցվոց տների մաքրությունը, տնտեսական բարեկեցությունը, ընտանեական բարոյականությունը կարող են օրի-նակ լինել մյուս տեղերին: Ագուլեցվոց դպրոցների վիճակը նույնպես ավելի բարձր և ավելի ապահով է, քւսն թե ուրիշ տեղերում: Մի խոսքով ագուլեցին բավական ուղիղ շավղի վրա է ընթանում, և չեմ սխալվի, եթե նրանց կոչելու լինեմ Կովկասի ամե-րիկացիք...»: 1905—1906 թթ. Գողթնի պաշտպանության խմբապետ ու հեղափոխական Բաշ-գաոնեցի Մարտիրոս Աբրահամյանը Ագուլիսի մասին իր հուշերում գրել է. «Եկանք Ագուլիս: Հայկական Շվեցարիա: Հայ ժողովրդի համն ու հոտը Վերին և Ներքին Ագուլիսներն Էին, Ցղնան ու Տանակերտը: Առևտրական տարրն էր այնտեղ: Տղամարդ թե կին, բոլորը կրթված էին, երևանցիներից շատ ավելի զարգացած» («Ալիք» օրաթերթ, Թեհրան, 16 օգոստոս, 1977): Ավետիս Ահարոնլանը Քրիստափոր Միքայելյանին նվիրված աշխատությունում հիացմունքով ընդգծել է, որ «Ագուլիսը հայ ժողովրդի ստեղծագործության մի հուժկու ճիգն է, ժեռ քարերի ծոցից ծնված մի հրաշք» (Խա-վարի մեջ, Եր. 1991, էջ 366): «Կովկասյան ոչ մի գավառակ, - այնուհետ շարունակում է Ա. Ահարոնյանը, - քաղաք կամ ավան կարող է մրցել Ագուլիսի հետ լուսավորության ու քաղաքակրթության ասպարեզում... Եվ այսւոեղ՝ այս վայելուչ հարկերի տակ ապրում են հայ նահապետական ընտանիքներ՝ մեր աշխարհի առաքինի վարք ու բարքով» (էջ 867): Պատմական շատ ու շատ իրադարձությունների մասնակից այդ քաղաքը բազմիցս տուժել է արաբական, մոնղոլական, թուրքական և պարսկական նվաճողների ասպատակություններից, որի պատճառով՝ ժամանակ աո ժամանակ, նրա ազգաբնակչության մի մասը սփռվել է աշխարհի տարբեր կողմերը: Պատմության մեջ այդ քաղաքի ավերումներից մեկը, որը սոսկալի է եղել, հայտնի է «Ագուլիսի աղետ» իրադարձությամբ: Ըստ որի, 1751 թ. Ատրպատականի Ազատ խանը Ագուլիսի Մելիք Եսայիից իր զորքի համար պահանջում է պարենամթերք ու դրամ: Բայց բացասական պատասխան ստանալով՝ դաժան խանը 1751 թ. հոկտեմբեր ամսին կողոպ- տում, կրակի է մատնում Ագուլիսը, նրա շրջակայքի ամբողջ գյուղերն ու ավանները: Եվ Ագուլիսն ու շրջակա գյուղերը 3 օր ավերումների ենթարկելով 12 հազար գերիներով հեռանում է Պարսկաստան: Ագուլիսի և նրա շրջակայքի բզկտված ու կողոպտված ազգաբնակչության մի մասը հեռանալով հայրենի օջախներից, ապաստան է գտնում Կ. Պոլսում ու Պարսկաստանում, մի մասը՝ Հնդկաստանում, Վենետիկում, Ամստերդամում, Ղարաբաղում (Շուշի): Վերջինում ագուլեցիները կառուցել են Ագուլեցոց եկեղեցին: Ագուլիսի քայքայման պատճառներից մեկն էլ թուրքական ու պարսկական իշխանությունների ռեժիմի և տեղական մելիքների ճնշումն էր, ինչպես նաև քաղաքի աշխարհագրական ոչ բարենպաստ պայմանները: Նրա ժայռերը լերկ են, սակավ բուսականությամբ, բերքատու հողերի մեծամասնությունը կավային Է ու ավազային: Իսկ հորդ տեղումների ժամանակ այդ կապարագույն լանջերից վար խուժող անձրևաջրերը, որոնց հետ միախառնվում Էին քարաժայռերի ահագին կտորներ և ցեխը, հեղեղ–հեղեղատի վերածվելով քշում–տանում էր ամեն ինչ: Իսկ Ագուլիսը, նրա ազգաբնակչությունը այդպիսի հեղեղումների հաճախակի է ենթարկվել: Պատմության մեջ հայտնի են Ագուլիսի մի քանի հեղեղումներ, որոնցից ամենասոսկալիները 1872 թ. հուլիսի 26-ին և 1884 թ. մայիսի 21-ին տեղի ունեցած հեղեղումներն են: Զարհուրելի Է եղել 1884 թ. հեղեղումը: Ականատեսների գրավոր վկայություններով կարկուտը տեղացել է ձվի մեծությամբ, իսկ լեռնային գետակը անսպասելորեն փրփրել է, լեռներից խաժող անձրևաջրերի շռնդալից հոսքի հետ, խոշոր ժայռաբեկորներ առած ընթացել է ձորի մեջ փռվւսծ քաղաքը, տակն ու վրա անելով տասնյակ տներ, խանութներ, արհեստանոցներ ու կամուրջներ... ամեն ինչ ծածկել Է տիղմով, սրա մեջ խեղդամահ անելով տասնյակ մարդկանց: Եվ ահա նման դեպքերից հետո էլ ագուլեցին չի լքել իր հազարամյա հայրենի բնակավայրը: Սակայն այս քաղաքը աննկարագրելի կերպով ավերվեց ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց ոչ այնքան հեռու ժամանակներում: Այս ոճիրը կազմակերպվեց 1919 թ. դեկտեմբերի 24-25–ին այժմյան Օրդուբադի և նրա շրջակա ադրբեջանաբնակ գյուղերի բնակչության կողմից: Եվ մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 31-ին, Թավրիզից Ներսնս եպիսկոպոսը հնդկա-եվրոպական հեռախոսագծով հեոագրել է գուժաբեր լուրը. «Քարտեզի վրա Ագուլիսն այլևս գոյություն չունի»: Արխիվային փաստաթղթերի հաղորդած տեղեկու-թյուններով այդ ոճիրի ժամանակ Ստորին Ագուլիսի բնակիչներից սրի Է մատնվել 400, իսկ Վերին Ագուլիսից՝ 1000 հայերի: Ագուլիսի մշակութային կյանքում, արվեստի և ճարտարապետության մեջ իրենց առանձնահատուկ արժեքն ունեն նրա պատմաճարտարապետական կոթողները՝ վանքերն ու եկեղեցիները, որոնցից մի քանիսի հիմնումը (ս. Թովմա վանք, ս. Քրիս-տափոր, Մեծ Աստվածածին) ավանդությունը վերագրում է I—VI դարերին: Պատմական քաղաքի երկայնքով՝ մինչև 1989-2004 թթ․ Ադրպեջանի պետական քաղականությամբ դրանց հիմնահատակ ավերումները, երեում էին Ագուլիսի միջնադարյան ինը եկեղեցիները (մի քանիսը վնասված էին, կիսականգուն) և ս. Թովմա գեղեցկատես վանքը: Մարդաշատ քաղաքում այդ կոթողները մյուս հուշարձանների հետ միասին մի հիանալի տեսարան են ներկայացրել: Քաղաքի վերին թաղում գտնվում Էր ս. Ստեփանոսը, որից քիչ ներքև կառուցված էր ս. Թովմա վանքը: Վանքի հարավարևելյան բարձրադիր մասում՝ Շռնատակ թաղում, ս. Մինասն Էր, իսկ քաղաքի կենտրոնական թաղամասում՝ ս. Քրիստափոր վեհաշուք եկեղեցին: Այս եկեղեցին քաղաքի կենտրոնում լինելու հանգամանքով անվանվել Է նաև մար եկեղեցի: Այս եկեղեցուց մոտ 200 մ արևելք՝ լեռնալանջին կպած Էր ոչ մեծ ս. Աստվածածինը: Ս. Քրիստոփոր եկեղեցուց մոտ 460 մ ներքև գտնվում Էր ս. Շմավոնը, որից վերև, լեռնալանջի տակ՝ ս. Հովհաննես եկեղեցին: Ս. Հովհաննեսից քիչ վար ս. Հակոբ-Հայրապետ եկեղեցին էր, իսկ Ագուլիսի արևելյան մասում, լեռնալանջին բազմել Էր Մեծ Աստվածածին վանքի ավերակ համալիրը: Ստորին կամ Դաշտ Ագուլիսում կանգուն էին ս. Երրորդություն և Ամարայի եկեղեցիներք: Նշված բոլոր հուշարձանները (բացառությամբ ս. Մինաս եկեղեցու, որը փայտածածկ է եղել) և ս. Թովմա վանքը կառուցված էին սրբատաշ բազալտից և տեղական քարերից, ունեին գեղեցիկ և պայծար զարդաքանդակներ, ճարտարապետական վարպետություն: Քաղաքի շրջակայքում կիսականգուն և ավերակ վիճակում են գտնվել նաև մի քանի այլ եկեղեցիների ու մատուռների (ս. Քրիստոս, Հակոբ Ալփեան կամ «Ընծայաց լույս») ավերակներ, քաղաքը պաշտպանած պարսպաշարքերի հետքերը: Ագուլիսի այս պատմաճարտարապետական հուշարձանները, կանգուն թե ավերակ, շատ բւսն էին պատմում տեղացիների ճարտաոապետական արվեստի մասին: Այդ կոթողների մի մասը երբեմն ավերման և վերանորոգման Է ենթարկվել դեռևս վաղ միջնադարից: Հուշարձաններից շատերը վերանորոգվել էին նաև XVII-XVIII դարերում: Ս. Թովմա վանքի, ս. Քրիստափոր, ս. Ստեփանոս, ս. Հովհաննես և այլ հուշարձանների հաստահեղույս որմերը, նրանց կամարները, գեղաքանդակ խաչքարերը, բնության հետ ներդաշնակվելու իրենց անզուգական հատկություններով միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից էին, որոնք լերկ քարաժայռերով շրջապատված այդ ձորակում, գետնից, ասես, հաղթահասակ կերպով ծլել էին որպես քարե բուսականություն: Հուշարձաններ, որոնց համալիրների առատությունը միջնադարյան մի փոքրիկ քաղաքի համար իրոք որ հարստություն ու հրաշալիք էին:

 

Share your stories about this location
Add your story