Գտնվում էր այժմյան Նախիջևանի Ինքնավար հանրապետության Օրդուբադի շրջանի Աշաղի Այլիս գյուղի եկեղեցիներից 500-600 մ արևմուտք, լեռնալանջի ստորոտում և վերաբերում էր 17-18-րդ դարերին։ Ինչպես Ագուլիսի մյուս գերեզմանատների, այնպես էլ այս գերեզմանատան տապանաքարերի մի մասը տեղահանված էին արված, մի մասն էլ կիսով չափ թաղված էին հողաշերտերով։ Գերեզմանատան վիմագրերը հավաքվել, վերծանվել և հրատարակվել են Ա․ Այվազյանի ,,Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Բ, Ագուլիս,, հատորում/ Եր․, 2005 թ․/։ Գերեզմանատունը Նախիջևանի իշխանությունների կողմից հիմնահատակ ավերվել է 1998-2004 թթ․:
Recommended by Metaport