Ակնա

Ավերված քաղաք Արցախի հանրապետության արևելքում՝ Ասկերանի շրջանում, Ղարաբաղի հարթավայրում, Շուշի քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արևելք։ Դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։ Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված է Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին։ Ակնայի հարակից բլրի գագաթին է գտնվում Վանքասարի եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ։ Ակնան որպես բնակավայր հիշատակվում է 18-րդ դարից, որպես սովորական բնակավայր։ Ակնան հայկական մատենագրության մեջ հիշատակումներ չունի, սակայն քաղաքի շրջակայքում պահպանվել են հայկական պատմական հետքը փաստող հուշարձաններ ու կոթողներ։ Ըստ ամենայնի Ակնան կառուցվել է 18-րդ դարում, սակայն այն ժամանակ Ակնան գյուղ էր։ Ներկայիս քաղաքն իր ճարտարապետական, մշակութային տեսքով հիմնադրվել է 18-րդ դարում պարսիկների կողմից, որպես սովորական բնակավայր։ 1828 թվականին ստացել է քաղաքի&nbsp;կարգավիճակ։ 1912 թվականին մտնում էր&nbsp;Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ և ուներ 629 բնակիչ։ Քաղաքի շրջակայքում պահպանվել են հայկական պատմական հետքը փաստող մի շարք հուշարձաններ ու կոթողներ։ Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Ակնան դուրս են թողել ԼՂԻՄ-ի կազմից: 1970 թվականին ունեցել է 21,300 բնակիչ։ Ակնան ազատագրվել է Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1993 թվականի հուլիսի 23-ին: Արցախյան պատերազմի&nbsp;ընթացքում Ակնան Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից բնակավայրերը։ 1993 թվականի հուլիսի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմագործողության արդյունքում Ակնան ու հարակից գյուղերը ազատագրվում են, իսկ նրա տարածքը անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Քաղաքն ազատագրվելուց հետո չի վերաբնակեցվել։ 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Ակնան 2020 թվականի նոյեմբերի 20-ին օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Աղբյուրներ՝ 1․ <a href="https://www.facebook.com/hayrenapatum">Հայրենապատում</a> 2․ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ.,&nbsp;Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 169 Լուսանկարները՝<a href="https://www.facebook.com/hayrenapatum">Հայրենապատում</a>

Researcher

 

Share your stories about this location
Add your story