Գավառի սպատմական Բիստ (Բուստ), Պուստ գյուղն այժմյան Նախիջևանի Օրդուբադի շրջանի Բիստն է։ Գտնվում է Բստաձորի ապառաժոտ լեզվակներից մեկի վրա։ Բիստի հյուսիսային կողմից հոսում է կարկաչուն Գիրան, իսկ հարավային կողմից՝ Մեսրոպավան (Նասրվազ) գետերը, որոնց ափերին տարածված են երկնասլաց բարդիներ, հաստաբուն ընկուզենիներ և այլ ծառեր. հարուստ բուսականություն, որը և հմայիչ տեսք է ընծայում Բիստի համայնապատկերին։ Գողթնի ամենամեծ գյուղերից մեկը համարվող այս բնակավայրից վերջին հայ ընտանիքները ևս արտաքսվեցին 1989 թ.: Բիստը, ուր մարդիկ բնակություն են հաստատել հնուց, պատմական աղբյուրներում հհիշատակվում է XIII դարից։ Նրա շրջակայքում մինչև այժմ էլ տեսանելի են մի քանի վաղեմի բերդ-ամրոցների, գերեզմանատների, մատուռների, ջրաղացների, կամուրջների և այլնի ավերակ հետքերը։ Ըստ, XIV–XVII դարերի ձեռագրերի` Բիստը հայտնի է եղել ս. Նշան անապատով, ս. Աստվածածին վանքով և ս. Սարգիս եկեղեցիով, որոնցից երկուսն կանգուն էին մինչև Ադրբեջանի կողվից 1998-2020 թթ․: Բիստում ճարտարապետական հուշարձաններից ս. Աստվածածինը կառուցված էր գյուղի հյուսիսային թաղամասում։ XVIII դ. Բիստ այցելած Աբրահամ կաթողիկոս Կրետացին այս տաճարը որակել է որպես «պատուական մեծ եկեղեցի»: Ս. Աստվա ծածին վանքի եկեղեցին քառամույթ եռանավ բազիլիկայի հորինվածքով կերտված ճարտարապետական հուշարձան էր, որի նախնական շինությունը կառուցված է եղել XII—XIII դարերում։ Մեծակառույց և եղեցկատես այս տաճարը վերակառուցվել էր Բստեցի Ալեքսան վարդապետի կողմից, 1687թ.: Ժամանակի ընթացքում ավերվել էին վանքի պարիսպը, դպրատունը, բնակելի, տնտեսական շինությունները։ Եկեղեցու արևմտյան ճակատին կցված էր գեղեցկակերպ, երկու մույթերի հորինվածքով կառուցված թաղակիր գավիթը, որի հյուսիսային և հարավային ճակատները փակ են: Ս․ Աստվածածին վանքի եկեղեցու ուղղանկյուն հատակագիծը կազմված էր ընդարձակ և յոթանիստ խորանից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Կառուցված էր սրբատաշ բազալտից և կարմրագույն քարերից: Վերջին անգամ նորոգվել էչ 1877 թ. Բիստի բնակչության կողմից։ Բիստի ս. Աստվածածին վանքի տաճարը, ուր գրչագրվել են նաև մի շարք ձեռագրեր, Նախիջևանի միջնադարյան ճարտարապետական արվեստի աչքի ընկնող հուշարձաններից մեկն էր, որն իր մե ծությամբ Նախիջևանի ճարտարապետական հուշարձանների մեջ ամենամեծ կառույցն էր: Բիստի ճարտարապետական հուշարձանների թվում և նրա մշակութային անցյալում հայտնի էր նաև ս. Նշան կամ Կոպատավի անապատը, որը գտնվում էր գյուղից մոտ 1 կմ դեպի հյուսիս: Ս․ Նշան անապատը, որը ըստ ավանդության, հիմնադրել էր դեռևս V դարի վերջերին, տեղադրված էր լեռնալանջի հարթ վայրում: Այն երկու մույթերի հորինվածքով եռանավ բազիլիկա էր, ուներ հնգանիստ խորան և առնված էր եղել քառանկյունի պարսպի մեջ։ Եթե հավատալու լինենք ավնդությանը, ապա բացառված չի կարելի համարել, որ Մ. Մաշտոցը Բիստից 4—5 կմ հեռու բնակվելով, հաճախակի այցելել է նաև Բիստ և նրա անապատը։ Աբրահամ Կրետացին ս. Նշանի անապատի իր այցելության մասին գրել է. «Ելայ ի վանքն աղաւնանման՝ ադինասարաս` ի վայելուչ բարձրանիստ տեղի, զի պար տիզօք ջրարբի, և բարեբեր հողով, և պարզ առողջարար օդով... և մնացի Բ(2) օր»։ Եկեղեցու հարավային ճակատին կցված Էր երկու մույթերի հորինվածքով կամարակապ գավիթը, որի մույթերի կամարները նստած էին եկեղեցու հարավային որմի վրա։ XIII—XVII դարերում այս անապատը Գողթն գավառի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկն Է համարվել, ուր գրչագրվել են նաև մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը պահպանվում են Երևանի Մատենադարանում։ Լուսանկարներ՝ 1 Բիստի ս․ Աստվածածին եկեղեցին արևմուտքից, լուսանկարը՝ Ա․ Այվազյանի 2 Բիստի ս․ Աստվածածինի գավիթը, լուսանկարը՝ Ա․ Այվազյանի 3 Բիստի ս․ Նշան կամ Կոպատափ անապատի ընդհանուր տեսքը հարավ- արևմուտքից, լուսանկարը՝ Ա․ Այվազյանի 4 Բիստի ս․ Նշան կամ Կոպատափ անապատի գավիթ-սրահը, լուսանկարը՝ Ա․ Այվազյանի
Historian