Կաղզվանի հայկական բազիլիկ եկեղեցի

Կաղզվանի Կենտրոնական մզկիթը նախկինում եղել է հայկական բազիլիկ եկեղեցի։ Այն կառուցվել է 19-րդ դարում, տուֆ քարից։ Կաղզվան քաղաքի մի շարք մզկիթներ, այդ թվում Կենտրոնական մզկիթը, նախկինում եղել են հայկական եկեղեցիներ։ 1915 թվականին տեղի ունեցած Մեծ Եղեռնից հետո այդ եկեղեցիները ձևափոխվել են և դարձել մզկիթներ։ Կաղզվանը մինչև 1915 թվականը մեծմասամբ բնակեցված էր հայերով։ Ավելի քան 10․000 բնակչից 7652-ը հայեր էին, իսկ 1920-ը թուրքեր։ Ներկայումս քաղաքը հիմնականում քրդաբնակ է։ Լուսանկար՝ Արտաքին տեսքը և մուտքը։ Լուսանկարի աղբյուր՝ dunyacamileri.blogspot.com

Researcher

 

Share your stories about this location
Add your story