Գողթնի այս գյուղը գտնվում է Ցղնայից (այժմ՝ Օրդուբադի շրջանի Չանանաբ) մոտավորապես 3 կմ հարավ: Բավականին տարածք գրաված Մցգունը դեռևս XIX դարից ավերակների Է վերածվել։ Գյուղատեղիի ավերակներում մինչև 2005 թ․ դեռևս կանգուն Էր «Միզկունց վանք» անվանվող հուշարձանը։ Ցղնայի հարևան Վանանդ գյուղից Թովմա Վանանդեցի եպիսկոպոսի (XVII դար) հաղորդած տեղեկություններով, շրջակայքի հայությունը հաճախակի մեկնում Էր. «Ի Գողթ գաւառըն ցանկալի, Ցեկեղեցին Ստեփանոսի, որ մականուն Մցգուն կոչի»։ Մցգունը պատմական աղբյուրներում անվանվել է նաև Մզկուն, որի վանքն էլ կոչվել է Մցգունի ս. Ստեփանոսի վանք, որտեղով XVIII դարի սկգբներին Հին Ջուղա գնալիս անցել Է նաև Աբրահամ կաթողիկոս Կրետացին։ Ըստ եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորի արձանագրության, ս. Ստեփանոսը վերջին անգամ վերակառուցվել է 1895 թ.։ Ս. Ստեփանոս վանքի եկեղեցին, որը փայտածածկ Էր, կազմված Էր խորանից, զույգ ավանդատներից և սրահից։ Եկեղեցու որմերում տեղադրված Էր IX—XVII դարերի երկու տասնյակի հսանող խաչքարեր, որոնք ամենայն հավանությամբ հավաքվել էին գյուղատեղի ավերակներից ու գերզմանատնից։ Մցգունի գերեզմանատունը, որը գտնվում Էր գյուղատեղի արևելյան կողմում գտնվող մի բլրակի շուրջը, վերջին մի քանի տասնամյակում ավերվել Է, տապանաքարերն ու խաչքարերը օգտագործվել զանազան շինությունների մեջ։ Իսկ գերեզմանատնից մնացած X—XIII դարերի մի քանի խաչքարերն Էլ տեղահան էին արված, կոտրատված ու գցված այս ու այն կողմ։
Historian