Մարմաշենի վանք

Պատմական Շիրակ գավառի հյուսիսային մասում, Գյումրի քաղաքից 10 կմ արևմուտք գտնվում է միջնադարյան հայ դասական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Մարմաշենի վանքը, որը բաղկացած է մի քանի եկեղեցուց, տնտեսական կառույցներից ու օժանդակ շինություններից, որոնցից այժմ պահպանվել են հինգ եկեղեցիներ և այլ կառույցներ: Գլխավորը Կաթողիկե եկեղեցին է, որի կառուցումն սկսվել է 988 թվականին և ավարտվել 1029 թվականին՝ հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու կողմից: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին հուշարձանախմբի իշխող կառույցն է, որի ճակատին փորագրված է Պահլավունյաց տան տարեգրությունը։ Արձանագրության կենտրոնում՝ ամենատեսանելի մասում գրված է՝...ՄԵՐ ԵՒ ՄԵՐ ՈՐԴԻՆԵՐԻ ԱՐԵԱՆ ԳՆՈՎ ԽՆԴՐԵՑԱՔ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԻՍ: Ուսումնասիրությունը՝ Սերգեյ Հարությունյանի։ Մարմաշենի վանքը և Ախուրյան գետը, օդալուսանկարը՝ Հայկական մշակութային լանդշաֆտ։

Researcher

 

Share your stories about this location
Add your story