Մեսրոպավան

Պատմական Մեսրոպավանը (Մասրևան) այժմյան շրջանի Օրդուբադի շրջանի Նասրվազ անվանվող գյուղն Է, որը տեղադրված Է գեղեցկատես լեռների փեշին։ Մեսրոպավանը որպես բնակատեղ, մարդուն ծառայում Է դեռևս նախապատմական ժամանակաշրջանից։ Գյոուղը շրջապատող հարուստ բուսականությամբ լեռների ու լեռնաբլուրների հմայիչ տեսքը, կարկաչուն վտակների ափերին վեր ձգված բարդիների, րնկուզենիների և հնամենի այգիների գրավիչ պատկերները Էլ ավելի են դյութական դարձնում վաղեմի Մեսրոպավանի համայնապատկերը։ Այս գյուղի անվանակոչումը կապված Է հայկական գրերի ստեղծող Մ. Մաշտոցի անվան հետ, որը երկար տարիներ բնակվել Է այդտեղ։ Մեսրոպավանը շրջապատող Տապանասար(Նավասար), Կոնակոչ, «Գալիս եմ, գալիս եմ» և այլ լեռներն իրենց անցյալով կապված են հայ ժողովրդի ավանդությույթների հետ։ Վերջին տասնամյակներում Տապանասարը գիտության առջև բացել Է նոր գաղտնիքներ` նրա վրա հայտնաբերվել են ժառապատկերների մի շարք գոտիներ, որոնք հար և նման են Սյունիքի, Գեղամա լեռների ժայռապատկերներին։ Հետաքրքիր Է նաև Կռնակոչ անվանվող լեռը, որի ստորոտում գտնվում Է բնության բնական և հետաքրքիր անձավներից մեկը, որը մինչև այժմ էլ անվանվում Է Մաշտոցի անձավ, և ըստ ավանդության, Մեսրոպավանում՝ մինչև քրիստոնեական վանքի կառցումը, այդտեղ Մ. Մաշտոցը իր աշակերտ ներր հետ բնակվել Է շուրջ 17 տարի։ Մեսրոպավանը նշանավոր բնակատեղ Է նաև իր հնագիտական, ճարտարապետական հուշարձաններով։ Գյուղի շրջակայքում կան հին բերդերի, շինությունների ավերակներ, IX-XV դարերի և հետագա շրջանների տապանաքարեր, խաչքարեր: Նշանավոր հուշարձան Է ս. Գրիգոր, իսկ հետո Մ. Մաշտոցի անվամբ վերանվանված վանքը, որը կառուցված Էր գյուղի արևմտյան կողմում, մի փոքրիկ հարթության վրա։ Ըստ ավանդության, այս վանքի նախնական շինությունը կառուցել Է Գողթնի Շաբիթ իշխանը 456 թ.։ Դարերի ընթացքում ավերվել Էր Մ. Մաշտոց վանքի քառանկյունի պարիսպը, գավիթը, կից գտնվող շինությունները։ Մինչև 2005 թ․ նրա վերջնական ավերումն, այս վանական համալիրի միակ հուշարձանը նրա եկեղեցին Էր, որը ևս կիսա խարխուլ վիճակում Էր գտնվում։ Մ. Մաշտոց վանքի եկեղեցին համեմատաբար փոքր ծավալի, արևելք-արևմուտք ձգված, ուղղանկյուն հատակագծով քառամույթ գմբեթակիր հուշարձան Էր, որը կազմված Էր խորանից, զույգ ավանդատներից և դահլիճից։ Եկեղեցու չորս մույթերի վրա վեր Էր խոյանամ ութ լուսամուտներով գմբեթը, որի արևելյան մասում՝ ծածկի վրա, տեղադրված Է եղել նաև փոքրիկ զանգակատունը։ Եկեղեցու արևմտյան ճակատին կցված Է եղել չորս մույթերի հորինվածքով կառուցված գավիթ-սրահը, որի հյուսիսային և հարավային ճակատները ևս կամարակապ բացվածքներով բաց են եղել։ Ըստ վանքի վիմագիր արձանագրությունների, եկեղեցին վերանորոգվել Է XV, XVII դարերում։ Այս եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել Էր XIX դարի վերջերին։ Հին Հայսատանի այս բնակավայրից 1989 թ. ազգամիջյան իրադարձությունների պատճառով արտաքսվեցին նաև վերջին հայ ընտանիքները ևս։ Մասրևանցի մի քանի ընտանիքներ XV-XVI դդ. բնակվել են Ուկրաինայի Լվով քաղաքում։

Contributor

 

More stories about this location