Նավուշ (Նավիշ)

Պատմական Նավուշ կամ Նավիշ գյուղն այժմ ավերակ և անմարդաբնակ է, որի ավերակները գտնվում են Օրդուբադի շրջանի Փառակա գյուղից 5–6 կմ դեպի հյուսիս` Տևի(Թիվի) գյուղի մոտ, նրանից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Բստաձորի ձորալանջերից մեկի թեքադիր լանջն ի վար հիմնված Նավուշի ավերակները վկայում են նրա միջին մեծության բնակատեղի լինելը, որի անցյալի ու լքման մասին գրավոր աղբյուրներում սակավ տեղեկություններ են արձանագրվել։ Դատելով ավերակների և գյուղի գերեզմանատան ընձեռած տվյալներով, պետք է ենթադրել, որ հայերն այդտեղից հեռացել են XVII դարի 30-ական թվականներից հետո։ Նավուշի ավերակներում դեռևս կանգուն և ավերակ պատմաճարտարապետական հուշարձանների հետքերը վկայում էին, որ այս գյուղը միջնադարից ի վեր հայտնի է եղել ս. Ստեփանոս անապատով, ս. Աստվածածին եկեղեցիով և այլ հուշարձնաններով։ Դժբախտաբար այդ հուշարձաններից կանգուն վիճակով մեր օրերն էին հասել միայն ս. Ստեփանոս անապատը, որը ևս անխնամ էր, թփերով ու խոտերով պատված։ Ձեռագրական աղբյուրներում ս. Ստեփանոսն առավելապես հայտնի է որպես անապատ, իսկ երբեմն էլ վանք անվանումով։ Գյուղի մոտ, հարմարավետ ու բարձրադիր տեղում կառուցված այս անապատից, որի առջև գտնվող ձորակում խոխոջում է Նավուշ վտակը, ուրվագծվում է Բստաձորի միջին հոսանքի գեղեցիկ համայանապտկերը, գարնանը կանաչով պատվող լեռները։ Ս. Ստեփանոս համալիրի գլխավոր հատակագիծը կրկնում է Հայաստանի XVII դարի վանքերի կառուցվածքը, որի ուղղանկյուն պարսպի կենտրոնական մասում հիմնադրված է եկեղեցին, իսկ պաարիսսյների մոտ` կոմունալ և արտադրական շինությունները։ Վերջիններս, ինչպես նաև համալիրի պարիսպը ավերվել են դեռևս XIX դարի վերջերին։ Նավուշի ս. Ստեփանոս անապատի համալիրի միակ կանգուն հուշարձանը նրա եկեղեցին ու գավիթն էր, որը ևս ավերվել է 2000-2005 թթ․։ Եկեղեցին Շոռոթի ս. Լուսավորիչ վանքի և Բիստի ս. Նշան կամ Կոպատափ անապատի եկեղեցիների նման մեկ գույգ մույթերով իրականացված եռանավ բազիլիկա Էր։ Կառուցված Էր սրբատաշ մուգ գույնի քարերով ու բազալտով։ Ուներ ուղղանկյուն հատակագիծ, որը բաղկացած էր դահլիճից, խորանից և մեկ զույգ ավանդատներից։ Եկեղեցու միակ մուտքը գտնվում Էր արևմտյան ճակատում։ Շինության կամարները և երկթեք ծածկը նստում էին դահլիճի մեկ զույգ մույթերի և հանդիպակաց որմերի որմնամույթերի վրա։ Նախիջևանի մի շարք հուշարձանների նման այս եկեղեցին ևս ուներ գաղտնի թաքստոցներ, որոնց մուտքերը քողարկված էին խորանի և ավանդատների խորշերում։ Եկեղեցու մուտքի կամարի տակ ագուցված ընդարձակ վիմագրությունը վկայում է, որ ս. Ստեփանոսի մեր օրերն հասած շինությունը Տևի գյուղի ժողովրդի միջոցներով վերանորոգվել էր 1677 թ.: Եկեղեցու մուտքի առջև՝ թաղածածկ կազմությամբ, կառուցված էր ոչ այնքան մեծ գավիթը։ Պետք է ենթադրել, որ այս գավիթը կառուցվել էր եկեղեցու 1677 թ. վերանորոգման ժամանակ։ XVIII դարի սկզբներին Ա. Կրետացին Փառակայից Բիստ գնալիս այցելել է նաև Նավուշի անապատը, որի ժամանակ գյուղն արդեն լքված և ավեր էր, իսկ նրա անապատն ուներ. «...Է (7) միայն ապաշխարող, որ և նոցա այցելութիւն արարեալ` վանից և անապատին, անցեա գնացի...»։ Նավուշի ս. Ստեփանոսի նախկին եկեղեցու հիմնման և անապատի անցյալի մասին գրավոր աղբյուրներում լիարժեք տեղեկություններ չեն պահպանվել։ Սակայն եկեղեցու խորանում XV դարի վիմագիր խաչքարերի տեղադրվածությունն, ինչաես նաև շինության մեջ և մերձակա ավերակներում գտնված հնաոճ քարերի առկայությունն անհերքելիորեն ապացուցում են, որ այս անապատը հիմնված է եղել դեռևս մինչև XI-XII դարերը։ Ս. Ստեփանոս անապատի մասին տեղեկություն հայտնող ամենահին աղբյուրներից է 1489 թ. Բիստում գրչագրված և այս անապատում նորոգված մի Ավետարանը։ Վերջինիս հիշատակարանում այդ մասին նշված է «կազմող սուրբ Սւետարանիս զԽաչատուր աբեղայս... յիշե... և նորոգումն Է. սուրբ Աւետարանիս ի յանապատիս Նաւշոյ սուրբ Ըստեփանոսիս և սուրբ Աստվածածնիս և այլ սրբոցս»։ Այնուհետև մի Հայսմավուրքի, որի գրչության տեղն ու թվականը անծանոթ Է, հիշատակարանը վկայում Է, որ այդ «եռագիրը ստացող երեք աբեղաներից երկուսը տևացիներ են և բնակվել են ս. Ստեփանոսում։ Այդ մասին հիշատակագրող գրիչը խնդրում Է հիշել. «Մանաւանդ` զստացող կուսակրօն աբեայիցս՝ տէր Ազարիէն. որ է ի գեղջէն Բըստոլ` ի բնակություն հռչակաւոր վանիցն որ Սուրբ Նշան անուանի. նա եւ տէր Յակոբն եւ տէր Յոհանն, ի գեղջէն Դեւու, բնակութիւն սոցայ սուրբ Ստեփաննոս վանիցն...»։ Այս ձեռագրի 529 էջերը զարդարված են գեղեցիկ լուսանցազարդերով ու զարդագրերով, որը, հավանաբար, կատարել է ձեռագրի գրիչ Սարգիս գծողը։

Contributor

 

More stories about this location