ՇՐՋՈԻ (ՍՐՋՈՒ)

Բիստից 4—5 կմ դեպի հարավարևելք` Բիստ տանող ճանապարհի աջ կողմում, բավականին խոր ձորի դարավանդներից մեկի վրա տեսանելի է Գողթնի վաղեմի գյուղերից մեկի` Շրջուի կամ Սրջուի ավերակները։ Պատմական աղբյուրներում այս գյուղի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Դատելով Շրջուի ավերակներից և նրա մերձակայքում գտնվող մ.թ.ա. I հազարամյակի դամբարանադաշտից, կարելի է ենթադ րել, որ այդտեղ մարդիկ բնակություն են հաստատել խորը հնադարից: Շրջուն, ուր կարող էր բնակվել 60—80 տուն ազգաբնակչություն, փաստորեն XIX դարի երկրորդ կեսերից լքված ու անմարդաբնակ էր, որի ավերակ շինությունները տասնամյակներ շարունակ հարևան Տևի գյուղի անասնապահների համար ծառայում էր որպես ձմեռանոց։ Այս գյուղը ևս հիշատակված է Ագուլիսի ս. Թովմա վանքի արձանագրության մեջ: Շրջուի այժմյան ավերակներում դեռևս կիսախարխուլ վիճակում կանգուն է նրա ս. Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, որը կառուցված էր վաղեմի գյուղի հյուսիսարևելյան մասի լեռնալանջի փեշի հարթ վայրում: Այս եկեղեցին, որը ըստ իր հատակագծի, եռանավ բազիլիկա էր, կառուցված էր սրբատաշ բազալտից և տեղական քարերից, ուներ չորս մույթ և մեկ մուտք՝ արևմտյան ճակատում: Եկեղեցու խորանը ըստ կազմության հնգանիստ էր, որը երկու կողմերում ուներ երկհարկանի ավանդատներ։ Ս. Ստեփանոս Նախավկան հավանաբար հիմնվել է XII—XIII դարերում և վերանորոգվել XVII դարում: Շրջուի եկեղեցու արևմտյան ճակատին կցված էր նրա գավիթ-սրահը, որը գրավում է եկեղեցու ընդլայնական ամբողջ ճակատը: Չորս մույթերի հորինվածքով կառուցված այս գավիթ սրահի հյուսիսային և հարավային ճակատները ևս կամարակապ բացվածքներով բաց էին։ Արևմտյան ճակատի չորս մույթերի կամարները նստած էին եկեղեցու արևմտյան ճակատի որմի վրա։ Եկեղեցու շրջակայքում տեսանելի էին նրա համալիրի մի քանի շինությունների ավերակ հետքերը, որոնք, առնված են եղել պարսպի մեջ: Ինչաես Գողթնի մյուս բնակավայրերից շատերը, այնպես էլ Շրջուն առևտրական և այլ կապեր է ունեցեյ Պարսկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ։ Շրջուացիների մի մասը, հավանաբար առևտրական դասից, բնակություն են հաս տատել Ուկրաինայի Խերսոնի մարզի Գրիգորոկոպոլ, Բելոգորսկ (Ղարասուբազար) քաղաքներում, որոնցից մի քանիսն ամփոփվել են այդ քաղաքների ս. Աստվածածին, ս. Պողոս-Պետրոս, ս. Օգսենտ եկեղեցիների գերեզմանատներում:

Contributor

 

More stories about this location