Նորակերտից մոտավորապես 4 կմ ձորն ի վար, դեպի Բիստ գտնվում է Խուրս կամ Խուրստ պատմական գյուղը: Վերջինս հիմնված է կանաչապատ և ան տառապատ խորը ձորի թեքադիր լանջի վրա և միջին մեծության բնակատեղի է: Խուրսի մասին աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել: Սակայն նրա տարածքի ուասմնասիրությունը աներկբա հաստատում է, որ հայերը հնուց ի վեր այդտեղ բնակվել են մինչև XX դարի սկզբները: Այստեղ խաթարված վիճակով, մինչև օրս էլ տեսանելի է հայկական ե կեղեցին, որը եռանավ բազիլիկայի հորինվածք ունի։ Տեղական որձաքարով կառուցված Խուրսի եկեղեցու անվան և անցյալի մասին տեղեկություններ հայտնի չեն: Եկեղեցու ուսումնասիրությունը վկայում է, որ նրա նախկին շինությունը կա ռուցված է եղել վաղ դարերում:
Historian